
Նորզելանդացի Շեյ Հորեյը զբաղվում է արվեստի անսովոր տեսակով: Օգտագործելով ռետինե ժապավեններ` նա դրանք տարբեր ձևերով փաթաթում է իր դեմքին` այն վերածելով սարսափ ֆիլմերում օգտագործվող անճոռնի դիմակի: Իհարկե, տարօրինակ զբաղմունք է, սակայն տղային հաջողվել է համաշխարհային հռչակ ձեռք բերել իր այս հնարքներով:



Հորեյը դեռ մանկուց սիրում էր խաղալ ռետինե ժապավեններով` տարբեր մուլտհերոսներ կերտելու համար:
Այժմ նա նաև սթենդ-ափ քոմեդի ժանրում բեմադրություններ է անում, սակայն նրան հայտնի են դարձրել հենց ռետինե ժապավեններով իր հնարքները:


Հորեյը իր ռետինե ժապավեններով շուրջ 25 երկրում ներկայացումներ է բեմադրել: Ըստ նրա` նա դա չի անում փողի համար, այլ մարդկանց զվարճացնելու նպատակով, քանի որ նրան դուր է գալիս մարդկանց ծիծաղ պարգևել: Նա այժմ ռեկորդակիր է` 78 ռետինե ժապավենով իր դեմքը փաթաթելու համար:
Ստորև դիտեք տեսանյութը:



