Բնությունը չափազանց գեղեցիկ և առեղծվածային է: Այն հղի կնոջը տալիս է գերբնական կարողություններ, իսկ երեխային՝ զարմանալի հնարավորություններ: Վստահ եմ, որ այս փաստերը հղիության մասին ոչ բոլորը գիտեին:

Երաժշտությունը, որը երեխան լսում է արգանդում, կարող է նրան ստիպել ծիծաղել և նույնիսկ պարել, շարժվել դրա տակ: Իսկ տխուր երաժշտությունը երեխաներին ընկճում է:
 Հղի կնոջ մոտ շատ լավ են զարգանում համային ու հոտայի զգայարանները, քան ոչ հղի կնոջ մոտ:
Պտղաջրերը շատ աղի են, այնքան աղի, ինչպես մի շարք ծովերի ջուրը:
Հղի կնոջ արյունն ավելի շատ է, քան ոչ հղի կնոջը:
Հղիության ընթացքում կնոջ սիրտը մի փոքր առաջ է գալիս, այսինքն՝ նրա սիրտն ավելի ձախ ու առաջ է գտնվում:
Սաղմի ուղեղը սկսում է ձևավորվել երկու շաբաթվա ընթացքում բեղմնավորման պահից, երբ դեռ չգիտեք, որ հղի եք: Երեխան, ընդհանուր առմամբ, շատ արագ է ձևավորվում, բոլոր հիմնական օրգանները ձևավորվում են առաջին ամիսներին:
Արգանդում երեխան կարողանում է երազներ տեսնել: Երազները տեսնում են 30 շաբաթականում: 
Երեխան իր մոր լեզուն սովորում է դեռ արգանդում եղած ժամանակ:
Երեխայի ինտելեկտը կախված է մոր սննդակարգից: Որքան վիտամիններով հարուստ սնունդ ընդունի մայրն այդ 9 ամիսների ընթացքում, այդքան երեխան խելացի կլինի:
Հղիներն ավելի հեշտ են սթրեսը տանում, հատկապես հղիության վերջին շրջանում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել