
Գրող Ադենիկե Ադենիտիրը բացահայտել է կորոնավիրուսից մահացած հոր վերջին խոսքերը, տեղեկացնում է Daily Mirror-ը: Գրողը պատմել է լրագրողներին, որ հայրը՝ Էմմանուիլը, մահվանից առաջ ասել է.«Իմ հրաշալի աղջիկ: Նա նայում էր ինձ ու կրկնում նույն բառերը»: Գրողի հայրը մահացել է ապրիլի վերջին՝ կորոնավիրուսից:
«Հենց այդ պատճառով էլ մեզ արգելեցին նրան այցելել: Դա ամենադժվարն էր ինձ համար: Մեր ընտանիքը չկարողացավ լինել նրա կողքին, երբ նա մեր կարիքն ուներ»,- ասել է Ադենիտիրը:
Երբ Էմմանուիլի վիճակը վատթարացել է, բժիշկները զանգահարել են դստերը և կանչել հիվանդանոց, որպեսզի հրաժեշտ տա հորը:
«Ինձ շատ դժվար է խոսել այդ մասին, մեր այցելությունից մեկ ժամ անց նա մահացավ»,- հիշել է գրողը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել