Ի՞նչ է ասել կորոնավիրուսից մահացողը մահվանից առաջ


04:19 , 29 հունիս, 2020

Գրող Ադենիկե Ադենիտիրը բացահայտել է կորոնավիրուսից  մահացած հոր վերջին խոսքերը, տեղեկացնում է Daily Mirror-ը: Գրողը պատմել է լրագրողներին, որ հայրը՝ Էմմանուիլը, մահվանից առաջ ասել է.«Իմ հրաշալի աղջիկ: Նա նայում էր ինձ ու կրկնում  նույն բառերը»: Գրողի հայրը մահացել է ապրիլի վերջին՝ կորոնավիրուսից:

«Հենց այդ պատճառով էլ մեզ արգելեցին նրան այցելել: Դա ամենադժվարն էր ինձ համար: Մեր ընտանիքը չկարողացավ լինել նրա կողքին, երբ նա մեր կարիքն ուներ»,- ասել է Ադենիտիրը:

Երբ Էմմանուիլի վիճակը վատթարացել է, բժիշկները զանգահարել են դստերը և կանչել հիվանդանոց, որպեսզի հրաժեշտ տա հորը:

«Ինձ  շատ դժվար է խոսել այդ մասին, մեր այցելությունից մեկ ժամ անց նա մահացավ»,- հիշել է  գրողը: