Արսենը ասում է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Գիտակցություն պետք է ունենալ որպեսզի նման կոչ անել։ Մնացեք տանը , դադարեցրեք կենսական շփումները ,մի հաճախեք սրճարաններ , բայց տրանսպորտով հաճախեք աշխատանքի վայրեր , բանկերի առաջ հերթեր կուտակեք , հաճախեք Երևան սիթիներ , դրամարկղի մոտ հերթ կանգնեք , պոլիկլինիկաններ հաճախեք , որովհետև պետք է պատվաստվեք ։Եվ ոչ մի դեպքում մաքուր օդին չգտնվեք , քանի որ մաքուր օդին վարակվելու հավանականությունը քիչ է։ Հա ու անպայման մաքուր օդին դիմակ կկրեք , եթե ոչ ապա օդի փող կմուծեք՝ 10 000 դրամ ։ Սա նկատի ունի Թորոսյանը ։Բայց դե հուզական ֆոնով ավելի հեշտ է մարդկանց վրա ազդել , վախի մթնոլորտը մեծացնել ։ Ինքը մեր փոխարեն սրճարան էլ կգնա, առանց դիմակ կնստի էլ, աշխատավարձ ու պարգևավճար էլ կստանա ու ընդհանրապես մեր փոխարեն ամեն ինչից էլ կօգտվի: Սրճարանները կաշխատեն միայն իր ու իր նման «արտոնյալների» համար ։ Դե հո ժողովուրդը իր նման մեկ տարում 15 մլն դրամ պարգևավճար չի ստանում ։ Իսկ ամենակարևորը կրկին պատասխանատվության բեռը թողնում է ժողովրդի վրա ՝ հեշտ լուծում ։Լոքդաուն հայտարարողը պետք է մարդկանց սոցիալական բեռը վերցնի իր վրա ՝ այսինքն պետությունը ։ Լոքդաուն հայտարարելուց առաջ հոգացեք մարդկանց սնունդի հարցը, վարկերի , կոմունալ ծախսերի հարցերը , իսկ դուք նույնիսկ հիվանդներին չեք կարողանում ձեր միջոցներով բուժել ։ Իսկ քանի որ պետությունը իզորու չէ այդ ամենը ապահովել, և մեզ ժողովրդիս թողել է միայնակ այս խնդրի հետ , ուրեմն կոչ եմ անում այս ապիկար կառավարությանը դադարեցնել վախ սփռել մարդկանց մեջ, և թույլ տալ ժողովուրդը ինքն իրեն հաղթահարի այս ճգնաժամը։ Միևնույնն է դուք արդեն տապալել եք համավարակի դեմ պայքարը , և ձեր վարած ապիկար գործողությունների պատճառով բոլորս էլ վարակվելու ենք։
Հ. Գ. ԹԹՈՒ Է ԹԱՆ ՉԻ , ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԻ
Արսեն դու այդպես էլ բժիշկ չդարձար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել