Այս սքրիներում, ինչպես նաև վիդեոյում, դուք տեսնում եք Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձից վրդովված հպարտ քաղաքացիներին։ Ձեզ հավանաբար անսովոր են թվում նրանց անունները, բայց պետք է ասեմ, որ դրանք սովորական անուններ են... Բանգլադեշում։ Այսպիսով, բանգլադեշցի Ջամալիկը, Ահմեդիկը, Ռահիմը ու մնացած մեր լավ ախպերները խիստ դժգոհ են երեկվա վիդեոյից, կամ գուցե տխրում են, որ այն վերջինն էր այս շարքում։ Ինչևէ, այսօր, երբ Նիկոլին զեկուցել են Մինասյանի վիդեոյի շուրջ պատկերը, դուխով ասել են. «Թագավոր ջան, ժողովուրդը գժված ա ահավոր, բանգլադեշցիքին որ թողնես՝ հում-հում կուտեն»։ Մեր թագավորն էլ դե ինչ իմանա, որ Բանգլադեշ երկիր էլ կա, ուրախանում ա հիմա, ասում ա, դե որ Բանգլադեշում տենց ա, ոնց էլ չլինի Շենգավիթում էլ նորմալ կլինի էլի, շատ լավ ա։
Հ.Գ. Իրականում կոչ եմ անում մեր իշխանություններին էլ ավելի զարգացնել հայկական ֆեյքաբուծարանը, ավելացնել ՊՈԱԿ-ի բյուջեն, անել ամեն բան, որպեսզի մեր հայրենական արտադրության ֆեյքերը բավարարեն ներքին շուկայի պահանջներին և ստիպված չլինենք ֆեյքեր ներմուծել Բանգլադեշից, ամոթ է վերջ ի վերջո։