Աշխարհի շատ երկրներում, որտեղ մարդկանց կենսամակարդակն էականորեն բարձր է, աշխատավարձերը բավարարում են կենսական պահանջմունքների պատշաճ բավարարմանը, գույքահարկի կամ առողջության պարտադիր ապահովագրման և այլ նմանատիպ հարկերը նորմալ են ընկալվում, մարդկանց սոցիալական պատասխանատվության զգացումը բարձր է։ Բայց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի ներկայիս պայմաններում, բանկային թալանիչ համակարգի, ցածր կենսամակարդակի, ցածր գնողունակության պայմաններում գույքի շուկայական արժեքով քաղաքացուն հարկելու որոշումը առնվազն անբարոյականություն է, երբ դուք, օրինակ, կենտրոնում բնակվող նույն քառակուսին ժառանգած, բայց 100,000 դրամ աշխատավարձ ստացողին հարկում եք նույն կերպ, ինչ նույն քառակուսին ունեցող, բայց, ասենք, 1.000.000 աշխատավարձ ստացողին։ Քաղաքացի, գյուղացի, բնիկ, ոչ բնիկ... Ինձ համար որևէ տարբերություն չկա։ Բոլորն էլ հայ են։
Ու եթե ես, օրինակ, որպես քաղաքացի իմ կենսական պահանջմունքների առումով բավարարված չեմ, ապա, կներեք, բայց թքած ունեմ համայնքի զարգացման մեջ ներդրում ունենալու վրա։ Ու դա բնական է։ Եթե ընտանիքս պետք է սոված ապրի, ինչ է, թե ես համայնքաշինության համար փող պետք է տամ, ապա պաղդոն.... Հեռու խաղացեք։
Կենսաթոշակային օրենք... Ձեր այս նոր փոփոխությամբ, կներեք, բայց դուք աշխատասիրությամբ ինչ-որ բանի հասած քաղաքացուց ուզում եք սարքեք կթու կո՞վ։
Ու ձեր բարոյախրատական ճառերը ձեզ պահեք։ Էն բախտի բերմամբ օդից պաշտոն բռնածներին էլ մի խորհուրդ․ էսօր էդ պաշտոնը կա, վաղը չկա, ու ձեր ընդունած օրենքները վաղը ձեր քթերից ա գալու։