Նախարարի հորդորից 1 ամիս անց Դիանա Գալոյանը «եղունգներով» պահում է աթոռը
Մայիսի 25
Արայիկ Հարությունյան. «Ես հիմա Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից» (հղումն՝ այստեղ)։
Մայիսի 25
Դիանա Գալոյանը հրաժարական չի տալիս և ասում է. «Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները» (հղումն՝ այստեղ)։
Հունիսի 5
Հայտարարվում է մրցույթ, տիկին Գալոյանը, անտեսելով արդեն սեփական խոստումը, կրկին հրաժարական չի տալիս (հղումն՝ այստեղ)։
Հունիսի 17
Դիանա Գալոյանը դեռ հրաժարական չի տվել և ասում է. «Որոշ աշխատանքային հարցեր կան, որոնք պետք է ավարտին հասցնեմ, մոտ օրերս վայր կդնեմ լիազորություններս» (հղումն՝ այստեղ)։
Հունիսի 26
Դիանա Գալոյանը ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել բոլոր հնարավոր մեթոդներով ձեռք բերած աթոռից՝ արդեն 2-րդ անգամ ապացուցելով, որ նույնիսկ ինքն իր խոսքը չի հարգում:
Իհարկե, նոր է սկսել գիտակցել, որ հրաժարվելու դեպքում երկար ժամանակ չի վերադառնալու նույն աթոռին, սակայն այլ տարբերակ այլևս չկա:
Տիկին Գալոյանի կերպարը և արարքները վաղուց արդեն նույնիսկ մեկնաբանելու կարիք չունեն, իսկ ԿԳՄՍ նախարարը ապացուցեց, որ իր խոսքն այնքան անարժեք է, որ նույնիսկ իր հովանավորյալները չեն հարգում: