Արքայազն Չարլզը վախենում էր, որ, երբ ժամանի Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի հետ մեծ խնդիրներ են սկսվելու, և նա չէր սխալվում: Այս մասին գրել է «Արքայազն Էնդրյու, Էպշտեյնը և պալատը» գրքի հեղինակ Նայջել Քավթորնը:

Երբ Մեգանը դարձավ արքայազն Հարրիի հարսնացուն, արքայազն Չարլզը հիանում էր այս ուժեղ կնոջով, բայց նա հասկացավ, որ միապետության մեջ կարող է լինել միայն մեկ աստղ `դա թագուհին է, և ոչ ոք իրավունք չունի նրան անտեսել:

Ապագա թագավորը Մեգանի մեջ նկատեց այլ նպատակներ և հասկացավ, որ այս աստղը պետք է գոյություն ունենա այլ ուղեծրում:

Իհարկե, արքայազն Չարլզը միշտ սիրում է ուժեղ կանանց, նա հասկանում էր, որ Մեգանն առաջին հերթին բարձրացրեց թագավորական ընտանիքի անունը: Այնուամենայնիվ, նրա մասին ամեն օր ավելի շատ էին խոսում, սակայն՝«հակառակ ուղղությամբ»: Միապետությունը սկսեց կորցնել իր հեղինակությունը:

Հետևաբար, երբ Սուսեքսները որոշեցին լքել թագավորական ընտանիքը, արքայազնը նրանց հակառակը չհամոզեց: 

Իհարկե, նա վշատացած է, որ այժմ նա գրեթե չի տեսնում իր կրտսեր որդուն և թոռանը: Բայց նրա համար առաջնայինը Թագավորության շահերն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել