Հնարավոր է «բնիկ» բառը ոչ այնքան ճիշտ ընկալվի, բայց վստահ եմ, որ հասկանում եք, որ խնդիրը չպետք է սևեռել «բնիկ» բառի վրա: Գույքահարկի բարձրացումը ազդելու է Երևանում բնակվող բոլոր մարդկանց վրա: Կարևոր չէ՝ դուք Երևանո՞ւմ եք ծնվել ու մեծացել, թե՞ տեղափոխվել եք որևէ այլ քաղաքից:
Առհասարակ հասկանում եմ, որ տարանջատման տպավորություն կարող է ստեղծվել, բայց բուն թեմայից պետք չէ շեղվել: Ես գյումրեցի գիտեմ, որ տասը երևանցի արժի: Ոչ մեկ մյուսից լավը չէ: Խնդիրը բոլորինս է: Եկեք կենտրոնանանք գլխավոր հարցի վրա ու արհեստական օրակարգեր չստեղծենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.armenovich/posts/3160990097301404
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել