Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ, ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը բաց տեսարաններով ֆոտոսեսիա է կազմակերպել: Համարձակ կադրերում նա ներքնազգեստի սեփական Skims ապրանքանիշի կիպ հանդերձանքով է: Լուսանկարները Քիմը հրապարակել է իր «Ինստագրամ»-ի էջում:
39-ամյա աստղը տարբեր կեցվածքներ է ընդունում՝ մարմնագույն բոդի հագած:
Քիմ Քարդաշյանը փորձել է նաև մարմնագույն երանգով ներքնազգեստ՝ բաղկացած կրծկալից և բարձր իրանով կիսավարտիքից:
Նա գրել է, որ շուտով սկսելու է իր ապրանքանիշի ամառային նոր հավաքածուի վաճառքը:
Երկրպագուները գնահատել են աստղի գրավչությունը և նրա նոր մոդելները: Հրապարակումը ստացել է ավելի քան 3 մլն հավանում և գրեթե 18 հազար մեկնաբանություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել