Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ Տեխաս նահանգում Քեռոլթոն քաղաքի բնակչուհու ծննդյան տարեդարձի առիթով տանն անցկացված երեկույթից հետո նրա ընտանիքի 18 անդամները վարակվել են կորոնավիրուսով: Երեք մարդ հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է ABC-ն, հոբելյարի բարեկամներից մեկն ասել է, որ իր հայրն ու մայրը՝ Ֆրենկը և Քերոլը, որոնք արդեն 80-ից բարձր տարիքի են, ինչպես նաև նրա քույրը՝ Քեթին, որը բուժում է ստանում կրծքագեղձի քաղցկեղի դեմ, հոսպիտալացվել են: Ֆրենկի վիճակը գնահատվում է որպես ծանր: Նրան պատրաստվում են միացնել արհեստական շնչառության սարքին:

Հաղորդվում էր, որ Բարբոսա ընտանիքը չի խախտել նահանգի կանոնները: Միջոցառմանը, որը տևել է ընդամենը երկու ժամ, մասնակցել է 25 մարդ: Քեթին չի մտել տուն և փորձել է պահպանել սոցիալական հեռավորությունը. այնուամենայնիվ, նրա թեստը դրական է եղել: Քերոլը նույնպես երկար չի մնացել տոնին: Նա հանձնել է նվերը և հեռացել: Եվ, ըստ երևույթին, նա վարակվել է և վարակել տանը մնացած Ֆրենկին:

Ընտանիքի անդամներից Ռոնը, որն ինքն էլ աշխատում է շտապօգնությունում, ենթադրում է, որ վարակն ընտանիք է բերել իր եղբորորդին, որը վերջերս հազում էր, բայց դա լուրջ չէր համարում: Ինքը՝ Ռոնը, և նրա բժիշկ կինը հրաժարվել են մասնակցել երեկույթին՝ վախենալով, որ նրանք կարող են դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Եղբորորդին տոնակատարությանը սերտ կապ է ունեցել յոթ հարազատների հետ: Բոլորն էլ վարակվել են: Նրանք այնուհետև ընտանիքներում տարածել են COVID-19-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել