Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել ինչպես 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 26-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 7845, մահացության ցուցանիշը՝ 138:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 7845

2. Ռուսաստան – 4254

3. Իրան - 2593

4. Թուրքիա – 2307

5. Ադրբեջան – 1516   

6. Վրաստան – 230

Նշենք, որ Հայաստանը ներկա պահին այս ցուցանիշով շրջանցել է ԱՄՆ-ին, որն աշխարհում առաջատար երկիրն է ինչպես «Քովիդ-19»-ով վարակվածների, այնպես էլ մահացածների առումով: Հունիսի 26-ին 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն ԱՄՆ-ի համար կազմում է 7645:

Ողջ աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին Հայաստանը 11-րդն է: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Պերուն:

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 138

2. Իրան - 122

3. Թուրքիա – 60

4. Ռուսաստան – 60

5. Ադրբեջան – 18  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 247-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել