ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ

Առկա է մի իրավիճակ երբ մի կողմից առկա է ՍԴ մասին օրենքը, որը թույլատրում է դատավորների պաշտոնավարումը, մյուս կողմից էլ Սահմանադրություն, որը ըստ ամենայնի հակառակ դրույթն է պարունակում։ ՍԴ դատավորների նկատմամբ որ նորմն է կիրառելի։

Արդյոք Սահմանադրության փոփոխությունը «ով ընդհանուր առմամբ պաշտոնավարում է ... » ձևակերպմամբ, տարածվում է տիկին Ալվինա Գյուլումյանի վրա։ Եվ այստեղ կցանկանաի մեջբերել նաև ՎՀ-ի կարծիքից հատված, այն է «Երկու դատավորներ արդեն պաշտոնավարում են ավելի քան տասներկու տարի, մեկ դատավոր երկրորդ ժամկետն է պաշտոնավորում, բայց այս երկրորդ ժամկետը դեռ չի հատել տասներկու տարվա սահմանը»: Ինչ է նշվածը նշանակում, որ Վենետիկը ևս համաձայն չէ տիկին Գյուլումյանի մասով։

Արդյոք վարչապետի ֆեյսբուքյան գրառումները, արդարադատության նախարարի, ԱԺ նախագահի իրազեկում-հայտարարությունները, առ այն որ արդեն դատավորների և ՍԴ նախագահի լիազորությունները դադարած են, կարող են նշանակություն ունենալ։ Եվ ինչպես կմեկնաբանեք այդ երևույթը։


Եթե ըստ Ձեզ դատավորները դեռևս պետք է շարունակեն պաշտոնավարել, ինչ հետևանքներ կարող են վրա հասնել, եթե այս դատավորներին արգելեն իրականացնել իրենց գործառույթները։


Արդյոք արժանահավատ էր այն դիտարկումը, որ նախագահը Սահմանադրությամբ չունի սահմանադրության փոփոխություն ստորագրելու լիազորություն, այդ իսկ պատճառով փոփոխությունը չի ներկայացվել վերջինի ստորագրմանը, կամ այլ կերպ ասած արդյոք սահմանադրության Փոփոխությունը օրենք է /Սահմանադրությամբ նշված է, որ նախագահը ստորագրում է օրենքները միայն/։ Եթե ոչ, ինչպես կմեկնաբանեք այդ լիազորությունից հրաժարումը, դա իրավունք է, թե պարտականություն։

ՀՀ -ն իրավական պետություն է և բնականաբար Սահմանադրությունը և օրենքները պիտի հարգվեն։ Բայց կան դեպքեր, երբ այդպիսի օրենքները ակնհայտոորեն ապօրինի են։ Որոնք են համարվում ակնհայտ ապօրինի օրենք, այդ դեպում ինչ պետք է արվի և արդյոք այս դեպքը կարող է դիտարկվել որպես այդպիսին։

Եթե նոր կազմ ձևավորվի, արդյոք այդ կազմը կլինի ապօրինի, արդյոք նոր դատավորները կլինեն հանցակից այս իշխանություններին, եթե այո, որը կլինի ապօրինի ՍԴ ունենալու հետևանքը։ Արդյոք տարիներ անց, օրինակ պետք է վերանայվեն նրանց կայացրած ակտերը։ Բացի այդ, ակնհայտ է որ նոր կազմը մի օր պետք է հեռանա, արդյոք նրանք կարող են հայցել արդյունավետ պաշտպանություն, այն դեպքում, երբ հստակ գիտակցել են իրենց նշանակման ապօրինությունը։

Եվ վերջում խնդրում եմ Ձեր լրացուցիչ դիտարկումները, և ըստ ձեզ ինչ իրավական միջոցներ պետք է որդեգրեն ՍԴ դատավորները իրենց իրավունքների պաշտպանության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել