Armlur.am-ը գրում է․

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի տարածքում. այնտեղ է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նկատենք, որ նախորդ տարի այդ նույն տարածքում կրկին հրդեհ էր, այս անգամ հուլիսին:

Ընդ որում, դա համարվել էր մարդկային գործոնի հետևանք և ընթացք տրվել: Տարածված հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 14-ին քաղաքացիներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն և հայտնել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

Նախարարությունն այդ հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն, որ միջոցներ ձեռնարկեն հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Իսկ ահա այսօր էլ ականատեսների վկայությամբ, հրդեհից որոշ ժամամակ առաջ հրավառություն է եղել, և չի բացառվում, որ դա պատճառ լինի, սակայն ԱԻՆ-ից դեռ չեն շտապում մանրամասներ հայտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել