1877 թ. Լիսկոների բուրժուական ընտանիքում երկար սպասված համալրում տեղի ունեցավ. լույս աշխարհ եկավ դուստր, ում անվանեցին Լիզա: Մինչև երեք տարեկանը նա զարգանում էր իր հասակակիցների նման և ոչնչով չէր տարբերվում նրանցից: Սակայն հետագայում նա սկսեց շատ արագ աճել և արդեն 9 տարեկանում ուներ 192 սմ հասակ: Հետաքրքրական է, որ նրա ծնողները միջին հասակ ունեցող անձինք էին:

Արտասովոր արտաքին ունեցող աղջնակով սկսեցին հետքրքրվել ԶԼՄ-ները: Լիզային մտավոր զարգացվածությունը համապատասխանում էր տարիքին. նա սիրում էր խաղալ տիկնիկներով ու գնդակով: 9 տարեկանում երկու մետրի հասնող հասակ ունեցող Լիզա Լիսկոն արդեն կշռում էր 130 կգ և կոպիտ ձայն ուներ:

Վերջապես Լիզայի հորեղբայրը՝ Միխայիլ Լիսկոն, որոշեց իր զարմուհուն ցուցադրել աշխարհին: Նա աղջկա հետ Լեյպցիգ ուղևորվեց՝ վերջինիս մարդաբաններին ցույց տալու համար: Մանրամասն ուսումնասիրություններից հետո գիտնականները Լիզային անվանեցին «բացառիկ երևույթ աշխարհում»: Ավելի ուշ Բեռլինում պրոֆեսոր Ռուդոլֆ Վիրխովը կանխատեսեց, որ աղջկա աճը կշարունակվի, և ժամանակի ընթացքում նրա հասակը կավելանա ևս 58 սանտիմետրով:

Այդ ուսումնասիրությունից հետո Լիսկոյի կյանքը փոխվեց. նա սկսեց հյուրախաղերի մասնակցել, այցելել տարբեր երկրների պալատներ: Ելույթ ունեցավ Փարիզի համաշխարհային ցուցադրության ժամանակ, ներկայացավ նաև Լոնդոնում և Հռոմում:

Հարկ է նշել, որ Լիզան առանձնանում էր ոչ միայն իր բարձր հասակով, այլև ինտելեկտով: Նա միջին մակարդակի տիրապետում էր անգլերենին և գերմաներենին, գերազանցությամբ ավարտել էր գիմնազիան և քաղաքակիրթ էր: Ցավոց, աղջիկը կարճ կյանք ունեցավ: Նա անհայտ պատճառով մահացավ 17 տարեկան հասակում: Լիսկոների սերնդում նման հասակ ունեցող մարդիկ այլևս չծնվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել