Med.news.am-ը գրում է․

Հայաստանում հաշվառված է թմրամիջոցներ օգտագործող մինչեւ 18 տարեկան 16 հոգի։ Բոլորը օգտագործում են կանաբինոիդային թմրամիջոցներ եւ բոլորը տղաներ են։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը կազմում է 7209, նախորդ տարվա 6951-ի համեմատությամբ։ Հաշվառված անձանցից 132-ը կանայք են, բոլորը՝ 18-ից բարձր տարիքի։

Մասնագետի խոսքով՝ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով հաշվառված է 2671 անձ (44-ը՝ կին), կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետեւանքով՝ 4532 անձ (88-ը՝ կին) եւ կոկաինի գործածման հետևանքով՝ 6 անձ։

Հաշվառված անձանց մոտ 62-63%-ը, մասնագետի խոսով, 28-49 տարիքային խմբում են։ 19-27 տարիքային խմբում հաշվառված է 1249 անձ, 50-64 տարիքային խմբում՝ 1357 անձ։ Եւս 98 անձ 65 եւ բարձր տարիքի են։

Սուրեն Նազինյանի խոսքով՝ ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանում երիտասարդ տարիքի հաշվառված անձանց թիվն ավելի փոքր է․ այստեղ մարդիկ սովորաբար ավելի մեծ տարիքում են սկսում թմրամիջոցներ օգտագործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել