Կյանքը շատ արագ է առաջ գնում: Կանայք, դառնալով 30 տարեկան, մտածում են, որ իրենք արդեն չափազանց մեծ են: Սակայն մի րոպես մտածեք:

Կան տղամարդիկ, ովքեր նախընտրում են ավելի հասուն ու փորձով կանանց: Այդ շարքում են հենց 30-ամյա կանայք: 

Ինչո՞ւ հենց ես

Աշխարհում այնքան հմայիչ ու գեղեցիկ կին կա: Ընդհանուր առմամբ տղամարդուն կարելի է հասկանալ. նա առյուծ է, որը փորձում է որսալ ամենալավին: Իսկ այդ ամենալավը, նրա կարծիքով, հենց դու ես: Երբեք պետք չէ թերագնահատել ինքդ քեզ:

Ինչո՞ւ են տղամարդիկ սիրում հասուն կանանց

Տղամարդիկ մինչև վերջ չեն կարողանում հասականալ, որ իրենք արդեն հասուն մարդիկ են. մտածում են, թե դեռ դեռահասներ են: Նրանք հասուն կնոջ են փնտրում, որպեսզի մի քիչ սթափվեն:

Հումորի զգացում

Եթե դու ունես հումորի զգացում, չես վախենում ծիծաղից ու ծիծաղելի լինելուց, դա արդեն մեծ առավելություն է: Դա հաջողության հասնելու գաղտնիքներից մեկն է: 

Բնականություն

Երբ բնականից ես գեղեցիկ ու կարիք չունես շատ շպարվելու, դա նույնպես գրավում է տղամարդկանց: Իսկ այդ փոքրիկ թերությունները բոլորն էլ ունեն:

 

Ինքնաբավություն

Տղամարդիկ գրավիչ են համարում այն կանանց, ովքեր ինքնաբավ են ու կայացած:

Հոտ

Որքան սիրավեպեր են գրվել այն մասին, որ գլխավոր հերոսներն ուղղակի խելագարվում են միմյանց մաշկի հոտի համար: 

Եթե ունես այս բոլոր մանր, բայց շատ կարևոր հատկությունները, ուրեմն կարող ես վստահ լինել, որ դու հենց այն միակն ես նրա համար և դու երբեք ու երբեք միայնակ չես լինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել