Այն դեպքում, երբ շուրջ մեկ տարի, այդ թվում՝ հունիսի 22-ին, սեւը սպիտակի վրա գրված հստակ Սահմանադրության եւ մի շարք այլ իրավանորմեր էին խախտվում, մի շարք «անաչառ» մասնագետներ լուռ հետեւում կամ պիտակավորում էին այդ հակաիրավական արարքները բարձրաձայնողներին կամ քննադատողնորին՝ հանդուրժելով կամ արդարացնելով այդ հակաիրավական արարքները։
Իսկ երբ բարձրաձայնվեցին որոշ ոչ իշխանահաճո իրավամեկնաբանություններ, առանձնահատուկ պաթոսով իր ձայնը հնչեցրեց նույն այդ «անաչառ» զանգվածը, բնականաբար, արդեն կուրծք ծեծող իշխանավորների ուղեկցմամբ։
Այո՛, մեր օրենսդրության մեջ առկա են նորմեր, որոնք մեկնաբանելիս կարող է 2 կարծիք գոյություն ունենալ, բայց այդ հանգամանքի վրա հոխորտալը, ոչ իրավագետի կամ Սահմանադրության պահանջը ոտնահարողի կամ այդ իրավիճակն արդարացնողի կամ հանդուրժողի կողմից երեսպաշտության գագաթնակետն է։
Մեր պետությունում արդեն իսկ ոտնահարվել են գրված ու չգրված կանոնները, հատվել են անձեռնմխելի կարմիր գծերը, այլեւս ոչ թե իրավական անվտանգության սպառնալիքի հետ գործ ունենք, այլ որպես իրավական պետության գոյության։
Ուստի անաչառ ու անկողմնակալ եզրույթները տեղին չեն․ կա՛մ դու հանդուրժում եւ ընդունում ես տեղի ունեցողը, կա՛մ փորձում ես բարձրաձայնել եւ պայքարել համընդհանուր, համազգային, մասնագիտական արժեքների գոյության համար։
Հ.Գ. Վերոգրյալի համատեքստում առաջարկում եմ վերհիշել գերմանացի հովիվ Մարտին Նիմյոլլերի ելույթից հատված, որով նա փորձում էր ներկայացնել գերմանացի ինտելեկտուալների անգործությունը։
➡️ Когда нацисты пришли за коммунистами,
я оставался безмолвным.
Я не был коммунистом.
Когда они сажали социал-демократов,
я промолчал.
Я не был социал-демократом.
Когда они пришли за членами профсоюза,
я не стал протестовать.
Я не был членом профсоюза.
Когда они пришли за евреями,
я не возмутился.
Я не был евреем.
Когда пришли за мной,
не осталось никого, кто бы заступился за меня.