Տոկիպոնա լեզուն սովորելու և դրանով վարժ խոսելու համար բավական է մի քանի գիշեր: Լեզուն ունի քերականական ընդամենը 10 կանոն, չունի կետադրություն և արտասանության կանոններ: Տոկիպոնան հորինել է կանադացի լեզվաբան Սոնյա Լենգը՝ մարդու բնավորության վրա լեզվի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով:

Տոկիպոնան ունի 14 տառ: Բառերում շեշտերը միշտ դրվում են առաջին վանկի վրա: Փորձե՛ք հենց այս պահին տոկիպոներենով արտաբերել Ձեզ վստահաբար ծանոթ մի ասույթ՝ շեշտերը դնելով բառերի առաջին վանկերի վրա. tenpo ali la o kama sona (դար ապրիր, դար սովորիր):

Սակայն մի շտապեք մտածել, թե լեզուն արհեստական է: Պատկերացրեք իրավիճակ հարցազրույցի ժամանակ: «Ի՞նչ լեզուների եք տիրապետում»,- հարցնում է գործատուն: Իսկ Դուք պատասխանում եք. «Ես գիտեմ տոկիպոնա: Վարժ խոսում եմ և ազատորեն հաղորդակցվում»: Բնականաբար, գործատուն կզարմանա և կուրախանա:

Մշակելով լեզուն՝ Սոնյա Լենգն ինքն իրեն հարց է տվել. «Կարո՞ղ է արդյոք լեզուն, որը շեշտադրում է կատարում բարության, խաղաղության, ներդաշնակության գաղափարների վրա, իրականում մարդուն հենց բարություն պարգևել»: Այլ կերպ՝ Սոնյան ցանկացել է պարզել՝ կարո՞ղ է փոխվել մարդու բնավորությունը, եթե լեզվից հանենք այն բառերը, որոնք կապված են ատելության, պատերազմի, վիրավորանքի հետ:

Հենց այդ մտքով էլ Սոնյան կազմել է 120 բառից բաղկացած բառարան, որի բառերն ամբողջությամբ նկարագրում են մարդու կյանքը: Նա նաև մի քանի քերականական կանոն է ստեղծել՝ բառերով նախադասություններ կազմելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել