Ադամն ու Եվան աշխարհում առաջին մարդիկ են՝ ըստ Աստվածաշնչի: Ադամը ապրել է ավելի քան 930 տարի, իսկ Եվան՝ 130 տարի: Այս տարիների ընթացքում Ադամն ու Եվան հասցրել են շատ երեխաներ ունենալ: 

Առաջին երեխան Կայենն է՝ երկրում առաջին ծնված մարդը: 

Որոշ ժամանակ հետո ծնվել է Աբելը:

Կայենը հողագործ էր, իսկ Աբելը անասնապահությամբ էր զբաղվում: Նրանք որոշել էին Աստծուն զոհաբերություն անել: Աստծուն դուր չեկավ Կայենի զոհը, և նա ընտրեց Աբելի զոհը: Կայենը նախանձում էր Աբելին, այդ պատճառով էլ սպանեց նրան: 

Այդ պատճառով էլ նրան վռնդեցին Նոդերի երկիր, որը հիմա Հեռավոր Ասիան է: Մինչ նրան կվռնդեին, Կայենը արդեն ամուսնացած էր և կին ուներ:

Աստվածաշնչում ասվում է, որ Ադամն ու Եվան ունեցել են նաև աղջիկ երեխաներ: Սակայն աղջիկների ծնունդը չի հիշատակվում, քանի որ կանայք նշանակալի չէին հրեաների դիցաբանության մեջ: Ամեն ինչ որոշում էին տղամարդիկ: Եվ դա միշտ չէր այդպես:

Կայենի կնոջն անվանում էին կա՛մ Ջումելիա, կա՛մ Ավան: Նա նրա քույրն էր: Մեկ այլ վարկած կա, որ նրա կինն իր երկվորյակ քույրն է եղել՝ Լուլուվան, ով նաև հայտնի է որպես Ակլիմա կամ Կալմանա: Նա սկզբից Աբելի կինն է եղել: Իսկ հետո Կայենը ավելի շատ է հավանել Լուլուվային, դրա համար էլ սպանել է Աբելին, որպեսզի նաև խլի նրա կնոջը:

Ադամն ու Եվան նոր տղա երեխա ունեցան, ում անվանեցին Սիֆ: Սիֆի կինը Ասուրան էր: Եվս մեկ վարկած կա, որ Ասուրան սկզբում եղել է Աբելի կինը, նրա մահից հետո ամուսնացել է Սիֆի հետ:

Ահա այսպիսի խառնաշփոթ պատմություն: Ստացվում է, որ Եվայի և Ադամի առաջին աղջիկը կարող էր լինել ինչպես Ավանը, այնպես էլ Լուլուվան: 

Գրքում նշվում է, որ Սիֆից հետո Ադամն ու Եվան տղաներ և աղջիկներ են ունեցել: 

Ստացվում է այսպես, որ Ադամն ու Եվան ունեցել են 6 երեխա, որոնց անունները հայտնի են՝ Կայեն, Աբել, Սիֆ, Լուլովա, Ավա և Ասուրա: 


Հին Կտակարանում քույրերի և եղբայրների միջև ամուսնությունն ընդունված էր: Հայտնի է, որ Աբրահամն ամուսնացել է իր քույր Սառայի հետ: Այդպես հնարավոր էր նաև Մովսես առաքյալից առաջ, երբ Աստված չէր արգելել արյունակիցների հետ ամուսնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել