Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հայտնվել են սկանդալի կենտրոնում, որովհետև շարունակում են օգտագործել թագի խորհրդանշանը: Եվ դա այն դեպքում, երբ հրաժարվել էին թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից, և Էղիսաբեթ Երկրորդն իր հրամանով նրանց արգելել էր կրել թագավորական տիտղոսներ, իրենց կարգավիճակն ընդգծելու համար «royal» բառը կիրառել, և այլն: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

Օրերս «Street Games» սպորտային բարեգործական ընկերությունը «Թվիթերի» միկրոբլոգում հրապարակել էր իրեն հասցեագված նամակ՝ դքսերից: Նամակը պարզապես ստորագրված էր «Հարրի և Մեգան»՝ առանց թագավորական տիտղոսի: Բայց օգտատերերը ուշադրություն են դարձրել միացագրում թագի օգտագործմանը:

Բրիտանացիները դա համարել են թագուհու պահանջների և թագավորական ընտանիքի վարքականոնի խախտում:

«Չկան թագավորական պարտականություններ՝ չկա թագ»,- եզրափակել են «Թվիթեր»-ի օգտատերերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել