Պարոն Serj Tankian,
Գիտե՞ք՝ ինչ բան է ամոթը: Ինչպես կասեր Ձեր թավշյա ինտելեկտուալներից մեկը, ամոթը մի բան է, որի այլընտրանքը խոստացածը կատարելն է: Դուք հեղափոխություն եք արել՝ անձամբ ժողվարչապետին խոստանալով բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում և չեք կատարել Ձեր խոստումը: Միևնույն ժամանակ, ամենավերջին քարոզչական զինվորիկի նման վայր ու առիթ եք փնտրում, որ թավշյա հեղափոխությունից խոսեք, դրա «արժեքներից» ու «ձեռքբերումներից» խոսեք, Ձեր անձը կարևորեք: Լավ, իրո՞ք հասկանալու հետ խնդիր ունեք:

Լավ, իրո՞ք չեք հասկանում, որ Դուք, Ձեր հայտնի խոստումը չկատարելով, վերածվել եք թավշյա հեղափոխության խորհրդանիշի: Չէ՞ որ հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները Ձեր պես խոստացան ժողովրդին ժողովրդավարություն, բայց ստեղծեցին ասիական փնթի բռնապետություն: Խոստացան ժողովրդին լավ ապրուստ ու կանգնեցրին սովի շեմին: Իրո՞ք չեք հասկանում, որ Դուք հեղափոխության խաբեության, մարդկանց սուտ ու կեղծիքով կերակրելու, մատների վրա ֆռռացնելու, երևաներենով ասած՝ «մուտիլովշիկի» խորհրդանիշն եք: Իրո՞ք չեք հասկանում, որ 100 տարի էլ անցնի, հայ ժողովուրդը ասելու է՝ Սերժ, խոստացար Հայաստանում բնակարան գնել, ինչո՞ւ չարեցիր, ձեռքդ քարի տա՞կ էր: Իրո՞ք չգիտեք, թե ամոթ ասվածն ինչ բան է:

Image may contain: 2 people, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել