Panorama.am-ը գրում է․

Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության» անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ երեկ առավոտյան «Լույս» խմբակցության ամագրաված մեքենայի վարորդի տուն է այցելել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանները,  տարել ոստիկանություն՝ բացատրություն տալու։

«Հարցերը, որոնք ուղղվել են վերջինիս, նպատակ են ունեցել պարզելու, թե որքանով է նա իրականացնում իր աշխատանքային պարտականությունները, ինչու եմ ես ոստիկանության կողմից, բնականաբար, առանց իմ իմացության ամսիներ շարունակ ինձ լուսանկարած նկարներում վարում խմբակցության մեքենան։ Ոստիկանները բաժին են հրավիրել նաև կնոջը, որպեսզի վերջինս հաստատի, որ նա տեղյակ է, թե ինչ աշխատանք է կատարում նրա ամուսինը։ Երեկ զուգահեռաբար ստանում եմ քննչական կոմիտեից ծանուցում, ինձ հրավիրում են հարցաքննության բոլորովին այլ  գործի շրջանակներում։ Սա Երևանի ավագնու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է»,- հայտարարեց Դ.Խաժակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել