650 միլիոնի արժողությամբ կորուստ:

Հոլիվուդի ամենահայտնի, սիրված ու հարուստ դերասաններից մեկի՝ Ջոնի Դեպի կարողությունը գնահատվել է 650 000 դոլար: Թվում էր, թե այս գումարը ծախսել անհնար է, սակայն այստեղ էլ Դեպը շրջեց բոլորի սպասումները. ծախսել է ողջ գումարը ու սնանկ է դարձել: Պետք է ճշտել հոլիվուդյան աստղերի սնանկությունն ի՞նչ է նշանակում:

Ինչպես հայտնի է, դերասանը մեծ սեր ունի նավերի, անշարժ գույքի և արվեստի գործերի նկատմամբ: Հենց սա էլ պատճառ է հանդիսացել, որ դերասանը սնանկանա: Բայց պետք է նշել, որ պատճառներից մեկն այլ է. երկար ժամանակ է, որ Ջոնի Դեպի գումարը գնում էր «The Management Group»-ի ֆինանսական մենեջերների անհիմն ծախսերի համար, ինչի համար էլ դերասանը դատի է տվել կազմակերպությանը:


Հոնորարների մեծ մասը ծախսվել է անշարժ գույքի վրա: Դերասանը հարավային Ֆրանսիայում առանձնատուն ունի, որը հազարավոր դոլարներ արժի: Դեպն ունի ավելի քան 13 անշարժ գույք: Ավելի քան 75 միլիոն դոլար ծախսվել է անշարժ գույք ձեռք բերելու համար: 2004 թվականից դերասանը կղզու սեփականատեր է, որը 5 միլիոն դոլար արժի, իսկ նրա նավը ավելի քան 18 միլիոն է:

 

Սեփական ինքնաթիռն արժի 200 000 դոլար, այն էլ՝ ամսական վճարը: Դերասանը հարյուրհազարավոր դոլարներ է ծախսել արվեստի գործերի և հազվագյուտ իրերի վրա, որոնք միասին պահվում են 12 պահեստներում: Հավաքածուի արխիվացումը դերասանին արժեցել է 1 միլիոն դոլար: Աշխատողների գումարն արժեր ամսական 300 հազար դոլար:


Սակայն, չնայած այս բոլոր ծախսերին, մի փաստ ուշագրավ է մնում․ դերասանը գումարի մեծ մասը կորցրել է դատարաններում, քանի որ բաժանվել է կնոջից՝ Էմբեր Հերդից, ով Ջոնիից պահանջել է ավելի քան 7 միլիոն դոլար: Դերասանն իր առատաձեռնության պատճառով դարձել է սնանկ: Պետք է նշել, որ հայտարարությունների և մեղադրանքների մեծ մասը, որը արել է Էմբեր Հերդը, դատարանը համարել է սուտ:

Իսկ մեզ մնում է սպասել Հոլիվուդի ամենասիրված նավաստու նոր դերերին ու ֆիլմերին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել