Խառը մենամարտերի պարագվայական ծագմամբ ամերիկացի մարզուհի Վալերի Լորեդան երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով: Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է բաց լողազգեստով:

21-ամյա Լորեդան պրոֆեսիոնալ խառը մենամարտերում նորամուտը նշել է 2019 թվականի փետրվարին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով Քոլբի Ֆլետչերին: 2019 թվականի հունիսին նա մրցավարների որոշմամբ հաղթել է Լարկին Դեշին․ դեռևս սա նրա վերջին մենամարտն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել