Shantnews.am-ը գրում է․

Խակասիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգստյան սիրելի վայրն է: Այդպիսի տեղեկություն է բացահայտել բնակավայրի Տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի զարգացման բաժնի պետ Օլգա Կուզմինան: Հաղորդում է НСН-ը:

Նա ընդգծել է, որ հանրապետությունը հպարտանում է դրանով և իրենց կողմերում միշտ սպասում են պետության ղեկավարին:

Կուզմինայի խոսքով՝ Խակասիան «հնագիտական Մեքքա» է՝ մշակութային ժառանգության 30 հազար հուշարձաններով, որոնցից շատերը համաշխարհային մասշտաբի են: Պաշտոնյան շրջանը նաև համեմատել է Շվեյցարիայի հետ:

«Այստեղ 500 հանքային, բուժիչ  լիճ կա: Խակասիան նաև քարանձավների երկիր է, այստեղ ավելի քան 300 արդեն հայտնի քարանձավ կա»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը ծրագրում է զարգացնել զբոսաշրջային հատվածն այն շրջաններում, որտեղ թռիչքների բարձր արժեք է: Հունիսի սկզբին հայտարարել էին առաջին չարթերային թռիչքների մոտալուտ գործարկման մասին՝ Կալինինգրադի մարզ, Բայկալ լիճ և Խակասիա:

Այսպես, հանգիստը Խակասիայում սկսելու է 35 հազար ռուբլուց: Այդ գնի մեջ է մտնում ավիաթռիչքը, հյուրանոցը, ինչպես նաև էքսկուրսիոն ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել