Vemard.com-ը գրում է.
Ցելյուլիտն այսօր կանանց մեծ մասի մոտ առավել հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է: Բոլոր կանայք էլ ուզում են հնարավորինս շուտ ու արդյունավետ ազատվել դրանից. չէ՞ որ հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալը շատ կարևոր է: Սպա կենտրոնները, գեղեցկության սրահները, բժշկական կենտրոններն այսօր առաջարկում են ցելյուլիտի դեմ պայքարի բազմաթիվ արդյունավետ պրոցեդուրաներ: Սակայն եթե լրացուցիչ ժամանակ կամ միջոցներ չունեք սպա սրահներ այցելելու համար, հոգ չէ: Ձեզ ենք ներկայացնում ցելյուլիտի դեմ տնային պայմաններում պայքարելու մի քանի միջոցներ:
Առաջին հերթին պետք է հիշել, որ հնարավոր չէ ցելյուլիտից ամբողջությամբ ազատվել, անգամ ամենաթանկարժեք պրոցեդուրաների դեպքում: Դուք կարող եք միայն Ձեր մաշկը նկատելիորեն առաձգական ու հարթ դարձնել:
Շատ կարևոր է ճիշտ սննդակարգը. սահմանափակեք ճարպային սնունդը, խմեք ավելի շատ բնական թարմ հյութեր, կանաչ թեյ, նախապատվություն տվեք թարմ մրգերին, բանջարեղենին, սպիտակուցներ պարունակող սննդամթերքներին:
Շատ զբաղվեք սպորտով. բժիշկները գտնում են, որ ժամանակակից աղջիկների մոտ ցելյուլիտը վաղ տարիքից է դրսևորվում: Պատճառը նստակյաց կյանքն է, շարժումների սահմանափակումը: Ցելյուլիտի դեմ լավագույն միջոցներից մեկը պարանով ցատկոտելն է: Ցատկելն էֆեկտիվ ազդեցություն է ունենում ազդրերի մկանների վրա: Կարելի է ցատկել և առանց պարան` արագ-արագ թռիչքներով: Օրական ցատկեք 5 րոպե, սա ամբողջությամբ բավարար է:
Ավելի շատ շարժվեք, քայլեք, հեծանիվ քշեք, զբաղվեք մարմնամարզությամբ: Առավել շատ ուշադրություն դարձրեք այն վարժություններին, որոնք ուղղված են ազդրերի մկանների ձգմանը:
Օգտագործեք մարմնի սկրաբ: Խառնեք աղացած սուրճը սերուցքի կամ թթվասերի հետ, ավելացրեք մի փոքր մեղր ու մերսող շարժումներով քսեք մարմնին: Թողեք մի քանի րոպե, հետո լվացեք ջրով: Արդյունավետ կլինի, եթե պիլինգի համար օգտագործել ծովի աղ` ջրիմուռներով:
Ցնցուղից հետո օգտագործեք մարմնի կաթ կամ հակացելյուլիտային կրեմ: Կարելի է օգտագործել սովորական խոնավեցնող կամ ամրացնող կաթ` եթերային յուղ խառնելով: Ցելյուլիտի դեմ պայքարում արդյունավետ են ցիտրուսների եթերային յուղերը: 10 գրամ հումքին խառնեք 5 կաթիլ եթերային յուղ, խառնել ու մերսող շարժումներով քսել մարմնի մաշկին:
Մերսեք պրոբլեմատիկ հատվածները, կատարեք տարբեր շփումներ, տրորումներ, հարվածումներ և այլն: Այսպիսի ինքնամերսման հետևանքվ պրոբլեմատիկ հատվածներում պետք է նկատվի մաշկի նկատելի կարմրություն: Չափավոր կոշտ խոզանակով կամ հատուկ հակցելյուլիտային ճիլոպով ամեն օր ցնցուղի տակ կարմրելու աստիճան մերսեք ցելյուլիտով հարուստ հատվածները: