1013 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից, և դա այն պարագայում, երբ այսօր հայտնաբերվել է 418 նոր դեպք... Շատ լավ տվյալ կլիներ, եթե 1013 անձի ապաքինումը ՓԱՍՏԱՐԿՎԱԾ լիներ թեստերի բացասական արդյունքներով, բայց ավաղ... Հերթական անգամ առողջապահության նախարարությունը տալիս է «մոտավոր» տվյալներ (չեմ ուզում ասել, որ ստում է), քանի որ առողջացած մարդիկ հաշվարկվում են հետևյալ կերպ․ ախտորոշումից 14 օր հետո անձը համարվում է ապաքինված՝ անկախ նրանից, թե ինչ բուժում է ստացել և քանի օր է հիվանդանոցում բուժվել:
Փաստացի, առողջապահության նախարարությունը մոռացել է և բժիշկներին էլ ստիպում է մոռանալ հիվանդի ԻՐԱԿԱՆ բուժման մասին: Առողջապահության նախարարությունը ներկայացնում է թվեր առանց հիշելու, որ դրանք թվեր չեն, այլ մարդկանց առողջություն է, մարդկանց կյանքեր են, մարդկանց ճակատագրեր են...
Ի վերջո առողջապահության նախարարությունը վերածվել է թվաբանության նախարարության` կորցնելով այն մարդասիրական առաքելությունը, որը պարտավոր էր ունենալ...