Մենք՝ հայերս, շատ ենք զբաղվում երեխայի դաստիարակությամբ: Մայրիկներին հետաքրքիր է նաև այլ ազգի երեխաների դաստիարակությունը, չէ՞ որ ամեն մի ազգ ունի դաստիարակության իր յուրահատուկ մոտեցումը:
Այսօր կտեսնենք, թե ինչպես են զբաղվում երեխայի դաստիարակությամբ ԱՄՆ-ում։
Բոլորն աշխատում են
Ամերիկյան ընտանիքներում ծնողները դեռ փոքրուց են երեխաներին սովորեցնում աշխատել: Կարող են ասել․ «Եթե ուզում ես գումար աշխատել, ուրեմն շանը պետք է զբոսանքի տանես»:
Ամերիկայում շատ նորմալ են վերաբերվում այս երևույթին:
Վզկապ երեխաների համար
ԱՄՆ-ում սովորական է դարձել երեխաներին տեսնել վզկապերով, որոնք ամրացված են մայրիկների ձեռքերին: Այսպիսով մայրիկները թույլ են տալիս, որ երեխաները խաղան, բայց միևնույն ժամանակ լինեն հսկողության տակ:

Անցորդենրը դիտողություն չեն անում երեխային
Եթե երեխան որոշի վազել և գոռալ ողջ ռեստորանում, ապա դժվար թե գտնվի մեկը, ով նկատողություն կանի երեխային: Նրանք միայն ժպտում են:
Երեխաների նկատմամբ այս վերաբերմունքը միգուցե նրանից, որ այնտեղ ծնողները բավականին հասուն տարիքում են որոշում երեխա ունենալ:
Երեխան նրանց համար ամենաթանկ բանն է կյանքում, և նրանք երազում են ամեն ինչ ճիշտ անել դաստիարակության ընթացքում:
Ազատություն տատիկներին
Երբ միջին վիճակագրական կինը տատիկ է դառնում մեր երկրում, շտապում է իր թոռների մոտ:
Ամերիկայում այս խնդիրն այլ կերպ է: Երիտասարդ ընտանքիները շատ հաճախ են տեղափոխվում, այդ պատճառով էլ տատիկները հեռու են լինում իրենց թոռնիկներից:
Այդպես նրանք շատ ազատ ժամանակ են ունենում և ճանապարհորդում են ամբողջ երկրով մեկ:

Տարօրինակ անուններ
Մեզ մոտ ընդունված են ավանդական անունները: Հայերս սիրում ենք մեր ծնողների անունով կոչել երեխաներին:
Նույնը չենք կարող ասել ամերիկացի մայրիկների ու հայրիկների մասին: Նրանք շատ թեթև են տանում երեխայի անվան ընտրությունը և կարող են անվանակոչել ամենատարօրինակ անուններով:



