Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում նպատակ ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերման դեպքում զանգվածային պատվաստումներ անել։ Դրա համար ՌԴ Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնում հաշվարկել են, թե որքան պատվաստանյութ անհրաժեշտ կլինի։

«Մեր երկրի բնակչության զանգվածային պատվաստման անցնելու համար սպասվում է բացարձակապես աննախադեպ առաջադրանք՝ արտադրել այդ պատվաստանյութի 50-60, իսկ հնարավոր է՝ 70 միլիոն դոզա»,- ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, փոխանցում է «Գազետան»։

Նա հայտնել է, որ երկրի առողջապահական համակարգը արդեն իսկ պատրաստվում է այդպիսի քանակների հետ աշխատանքին, քանի որ հիմա փորձարկվող դեղամիջոցի հաստատման դեպքում դրա արտադրությունը կսկսվի աշնան սկզբին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել