Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի այրվածքաբանության բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ա.-ն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանից:

Ըստ նախնական տեղեկությունների, նա բենզինով՝ ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա կանխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել