Օրվա խորհրդից դուրս մի ուրիշ, ոչ պակաս կարևոր թեմայի եմ ուզում անդրադառնալ:

Շների էս ոհմակը վերջին 1 տարում մեր բակում 3 հատ կատու ա հոշոտել: Հոշոտելը ո՞րն ա, ծամել, քցել ա մի կողմ․․․ Ու էդ սաղ՝ օրը ցերեկով, բակում խաղացող էրեխեքի աչքի առաջ: Էրեխեքի վրա չեն հարձակվել, բայց իրանց չափերն ու ոհմակի քանակը հերիք են, որ չափահաս մարդուն վախեցնեն, էլ ուր մնաց՝ 4-5 տարեկան էրեխուն: Որ սրանք մտնում են բակ, բոլոր էրեխեքը քարանում, մնում են տեղներում, արդեն սովորել են․․․

Հարգելի Երևանի քաղաքապետարան, Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն, սրա վերջը ի՞նչ ա լինելու: Ասում էիք՝ ստերջացնում ենք, որ ոհմակներ չկազմեն: Բա սա ի՞նչ ա, որ ոհմակ չի: Քիչ առաջ էլ էին ստեղ: 8-9 շուն հաստատ կլինեն:

Ես ինքս կենդանասեր եմ ու միանշանակ դեմ եմ սպանդին, բայց ախր սա նորմալ չէ, ժողովուրդ: Դեռ անցած տարվանից վնասազերծման կենտրոնին տեղյակ եմ պահել էս տարածքի շների մասին: Սրանց մեծ մասը դրանց մեծացած ձագերն են: Տեղյակ էի պահել էն բանից հետո, երբ երեխայի հետ մանկասայլակով զբոսնող աղջկա էին շրջապատել․․․

Որ մեծ մասը ստերջացված չէ, դա փաստ ա: Որ ոհմակները կան ու գնալով համալրվում են, դա էլ ապացուցման կարիք չունի:

Լավ, տղերք, բա էդ միլիոնավոր դրամները որ հատկացվում են վնասազերծման կենտրոնին, ի՞նչ են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել