Ես չգիտեմ Հայաստանում էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիա կա, թե չէ, բայց որ Հայաստանում մի հատ մեգաէքստրեմալ դեմք կա՝ փաստ ա, ու էդ դեմքն անկասկած Մենուան ա Հարությունյան:
Տո էքստրեմալը որն ա, սա դյուցազուն ա, ու ոնց որ Մենուա արքան էր դիմակայում ասորական հորդաներին, նենց էլ մեր Մենուան ա պատրաստ դիմակայել արդարության ցանկացած դրսևորման: Զակազին մուննաթ... Չնայած Մենուան նոր բարձրունքների է հասել օճառային ռազմավարության մեջ, նա արդեն գործում է առանց առկա զակազի, այսպես ասած` ավանսով ծառայություններ է մատուցում:
Ու զավեշտը նրանում ա, որ ինքն էլ լավ գիտի, որ իրա գրածները ոչ ոք արդեն լուրջ չի ընդունում, իրա զակազչիկներն էլ գիտեն, բայց մեկ ա, էս բալամին սնուցում են ու շարունակում են պահել:
Լավ, Մենուա ջան, հասկացանք` քաղաքականություն ա, հասկացանք` դու էլ մի տեղից մի քիչ թույլ ես, բայց ախր այ քո արևին ղուրբան, մի՞թե դու չես հասկանում, որ սենց տեմպերով ով գիտի թոռներդ ազգանունները փոխեն, մենակ թե քո հետ չասոցացվեն, ախր նամուսն ի՞նչ ա, որ մի՜ քիչ դաժե չես դրսևորում:
Հ.Գ. Փիառշիկություն անելուն էլ ձև կա, իսկ անբարոյական քաղաքականությունում՝ շատ ցածր, բայց բարոյական շեմ: Խելքի արի, Մենուա, մեղք ես ուղղակի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/314175028719426
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել