Aysor.am-ը գրում է.

Ալբանիայի համալսարանի պրոֆեսոր-հոգեբան Գորդոն Գալապը համոզված է, որ մարդիկ հորանջում են, որպեսզի «սառեցնեն» գլուխուղեղը: Նրա խոսքերով ուղեղը նման է համակարգչի, իսկ այն լավ է աշխատում, երբ «սառեցվում է»` վերականգնելով օրգանիզմը և պահելով այն ակտիվ վիճակում:

Գիտնականն այս համոզմունքը հաստատում է հետևյալ ձևով, եթե երկար ժամանակ չենք քնում, գլխուղեղի ջերմաստիճանը բարձրանում է, և գործի է դրվում հորանջելու մեխանիզմը: 

Սա ապացուցելու համար նա կատարել է հետևյալ փորձարկումը.

Մի խումբ կամավորներին ցուցադրել է ֆիլմ, որտեղ բոլորը հորանջում են: Ֆիլմի ընթացքում փորձարկման մասնակիցները գլխի վրա դրել են սառը կոմպրես, կամ սկսել են քթով խորը շունչ քաշել, որի ընթացքում նրանք մնացել են ակտիվ և ֆիլմի ազդեցությանը չեն ենթարկվել, իսկ երբ սկսել են շնչել իրենց համար ընդունված ռեժիմով, կամ դրել են գլխին տաք կոմպրեսներ, սկել են սիստեմատիկ հորանջել: 

Մի կողմ թողնելով այն տեսակետը, թե հորանջում են այն դեպքում, երբ թթածնի պակաս էլ լինում, գիտնակաները առաջ են քաշել հետևյալը. Ամենայն հավանականությամբ, մի շարք էմոցիոնալ ազդակների ամբողջության շնորհիվ առաջանում է մեխանիզմ, որը բերում է օրգանիզմի պատասխան ռեակցիայի ` հորանջելուն: Այս պրոցեսում կարող են էական դեր խաղալ հետաքրքրասիրությունը, սթրեսը և նյունիսկ սեռական ցանկության առկայությունը:

Հարկ է նշել, որ հորանջելիս պետք է զգույշ լինել, քանի որ հասարակական վայրերում նման գործողությունները կարող են էրոտիկ ազդակներ ուղարկել միջավայրում գտնվող մարդկանց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել