Shantnews.am-ը գրում է․

Քաղցկեղից մահացել է իսպանացի գրող Կառլոս Ռուիս Սաֆոնը։ Այդ մասին հայտնում է Independent-ը։ Նա 55 տարեկան էր։ Հիվանդության դեմ պայքարում էր 2018-ից։ Սաֆոնի հրատարակչի հայտարարության մեջ ասված է․

«Այսօր տխուր օր է Planeta-ի բոլոր աշխատակիցների համար, ովքեր 20 տարի աշխատել և համագործակցել են նրա հետ, և այդ  ընթացքում մեր միջև ձևավորվել է իսկական մասնագիտական բարեկամություն»։

Սաֆոնի «Քամու ստվերը» վեպը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով և հրատարակվել է ավելի քան 40 երկրում։ Նրա վերջին գիրքը «Երկնքի բանտարկյալ»-ն է, որը հրատարակվել է 2011-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել