Armsport.am-ը գրում է․

«Սոչի» ՖԱ-ն Instagram-ում հաղորդագրություն է ուղարկել «Ռոստովին»՝ ՌՊԼ-ի 23-րդ տուրի խաղից առաջ:

Հիշեցնենք, որ «Ռոստովի» հիմնական կազմը գտնվում է կարանտինում, քանի որ վեց խաղացողի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: «Սոչիի» դեմ խաղում «Ռոստովի» կազմում 16-19 տարեկան ֆուտբոլիստներ խաղադաշտ դուրս կգան:«Ամբողջ երկիրը երկրպագելու է դպրոցականներին (ամենատարածված մեկնաբանություններից մեկը): Բոլորս ժամանակին դպրոցականներ ենք եղել: Այսօր պարզապես ֆուտբոլ կխաղանք: Դաշտը հարթ է, գնդակը կլոր է: Մենք կխաղանք այնքան ժամանակ, քանի մաման տուն չի կանչել:

p.s. «Ռոստով», սա կատակ է, և դա մեր խղճի վրա է», – գրված է ակումբի հայտարարության մեջ:

Հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել