Դանիայի սննդի Ազգային ինստիտուտը կարծում է, որ սովորական մթերքները վտանգավոր միացությունների աղբյուր են հանդիսանում: Գիտնականները 2004-2011 թթ. ընթացքում չափել են սննդամթերքի մեջ մտնող մի շարք նյութերի կազմը:
Պարզվեց, որ անօրգանական մկնդեղի, ակրիլամիդի, կապարի, կադմիումի սահմանային թույլատրելի նորմաների, ինչպես նաեւ պոլիքլորացված բիֆենիլների եւ դիօքսինի սպառումը ամբողջությամբ վերցված նվազել է 2003թ.-ի համեմատ: Սակայն, դրանց մակարդակը մթերքներում դեռեւս նորմայից բարձր է:
Մինչդեռ, ակրիլամիդի սպառման նույնիսկ չափավոր կոնցենտրացիաները վտանգավոր են առողջության համար: Հնարավոր է քաղցկեղի զարգացում: Այս միացությունը ձեւավորվում է, երբ ածխաջրերով հարուստ սնունդը տապակում են կամ եփում:
Մասնագետները խորհուրդ են տալիս ջերմային մշակումը սահմանափակել մինչեւ 175 աստիճանով: 36% - ը վտանգավոր միացությունների գալիս են կարտոֆիլից, 30% - ը` սուրճից, 13% -ը` հացից (վիճակագրությունը ակտուալ է մեծահասակների համար): Երեխաների համար` 43% - կարտոֆիլից, 20% - չիպսերից եւ շոկոլադից, 16% - հացից:
Բացի այդ` այս տեսանկյունից երեխաների համար վտանգավոր են բրնձե թխվածքները եւ բրնձի շիլան: Դրանք պարունակում են անօրգանական մկնդեղ: Բրնձի երկարաժամկետ սպառումը կարող է քաղցկեղ զարգացնել:




