Այսօր առավոտյան Արսեն Թորոսյանը կոչ է արել «կտորից դիմակ չկրել»։ Ասածի իմաստն այն է, որ ավելի լավ է բժշկական դիմակներ կրել, եթե դրանք գնելու հնարավորություն կա, քանի որ դրանք ավելի լավ են պաշտպանում, քան կտորի դիմակները։

Բնականաբար, իր ասածը 1000 տարբեր ձևերով է հասկացվելու։ Ոմանք հասկանալու են իր ասածը ճիշտ, ոմանք՝ կիսատ-պռատ, ոմանք հասկանալու են այսպես. «Նախարարը կոչ է արել դիմակ չկրել»։

Նորից վերհիշենք այս դիմակա-տրագիկոմեդիան փուլ առ փուլ... Ինչ էին ասում իշխանությունները դիմակների մասին տարբեր օրերին.

• Դիմակներ պետք չեն, դիմակները նույնիսկ վնաս են։

• Հաստատ բան եմ ասում, դիմակները միայն բժիշկներին են պետք, դրանք էլ հատուկ դիմակներ են, իսկ էս սովորական դիմակները, միևնույն է, վիրուսից չեն պաշտպանում։

• Փակ տարածքներում անպայման պետք է դիմակ կրել, թեկուզ կտորից, թեկուզ ինքնաշեն։ Բաց տարածքներում դիմակի կարիք չկա։

• (Նիկոլը շարունակում է կառավարության նիստերն առանց դիմակի անել)։

• Փակ տարածություններում դիմակ պետք է, հաստատ։ Մայիսի 25-ից՝ նաև բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու։

• (Արցախում առանց դիմակի Նիկոլը քեֆ է անում 100 հոգով)։

• Ըըըը... լավ-լավ, շատ մի կռիվ արեք, բաց տարածքներում պարտադիր չի լինի, բայց մոտը ունենալ պարտադիր է։

• (Նիկոլը հայտարարում է, որ վարակվել է ամբողջ ընտանիքով)։

• Դիմակները պարտադիր են, ամեն տեղ, այդ թվում՝ և դրսում։ Դիմակ չկրելու համար մարդկանց տապալում են գետնին ու տուգանում։ Բայց սրճարաններում ու ռեստորաններում կարելի է առանց դիմակի էլ նստել։ Ոչինչ, որ փակ տարածք է։

• Արսեն Թորոսյան. «Չգիտենք՝ դիմակներն օգնում են, թե ոչ (կարծեմ, այն «ներողություն խնդրելու» հայտնի լայվի ժամանակ ասաց)»։

• Արսեն Թորոսյան. «Կոչ եմ անում կտորից դիմակ չկրել, բժշկական դիմակներ կրել»։ Այսօր է ասել։

Զարմանալի չէ, որ այսքան իրար հակասող ուղերձների տարափի տակ ժողովուրդն արդեն ոչ մեկին չի հավատում:

#կորոնարսեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել