Իմ հիշողությունից չեմ դժգոհում, ու էսօր հենց սա տեսա, միանգամից Բագրատյանին հիշեցի:

Երբ մարտի 26-ին Հրանտ Բագրատյանը մոտավորապես նման կոչ էր անում, շատ իշխանականներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, իմքայլական Վահագն Թևոսյանը (չգտա, որ թեգեմ․ կա՛մ դեակտիվ ա, կա՛մ բլոկել ա ինձ) ծաղրում էին էս մարդում, ոմանք էլ՝ մեղադրում մարդու իրավունքների կոպիտ խախտում հրահրելու մեջ:

Արդեն մի քանի օր ա՝ Թորոսյանը հասցեներ ա հրապարակում, էսօր արդեն Փաշինյանն ա ասում՝ սաղ հրապարակեք, որ խրատվեն, բայց այդ նույն իմքայլականները լուռ են, տաք տեղավորվել են ու, բնականաբար, ոչ մի իրավունքի խախտում չեն նկատում: Դե, չկա, այ մարդ, որտեղի՞ց նկատեն․․․

#երեսպաշտներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել