Մանրից սկսում եմ համակերպվել, որ անիմաստ է, բայց դե ասեմ:
Սովետի քանդվելուց հետո, երբ բիրդան, իրար քցող-ուտող-ոչնչացնող, հոշոտող հայկական կապիտալիզմի էինք անցնում, ոչ մեկի մտքով չանցավ, որ կապիտալիստական արևմտյան աշխարհը նաև այլ դատական համակարգ ունի:
Մասնավարապես անգլոսաքսոնական դատական համակարգը երդվյալ ատենակալների դատարանն է: Նրա սկզբունքները գալիս են դեռ հին Հունաստանից Մ.Թ.Ա. 6 -րդ դարից, իսկ հիմնական զարգացումը սկսել է Անգլիայում՝ 12-րդ դարից սկսած, ապա Գերմանիայում և եվրոպական այլ հատվածներում ևս:
Ներկայումս այն տարածված է անգլոսաքսոնական աշխարհում:
Ինչո՞ւմն է դրա էությունը
Հարցը, թե մեղավոր է արդյոք մեղադրյալը, որոշում են հենց երդվյալ ատենակալները՝ դատական քննարկումների, պրոցեսի ընթացքում: Դատախազի և պաշտպանական կողմի նպատակը ոչ թե դատավորին, այլ ատենակալներին համոզելն է, նրանց իրենց դիրքերը մատուցելն է, որովհետև նրանք են իրական դատավորները:
Ատենակալների որոշման հիման վրա է արդեն դատավորը կիրառում օրենքը- դատում կոնկրետ, ինչքան ու ոնց պատժել:
Հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են ատենակալները (հիմնականում 12 հոգի): Դրանք ընտրվում են ժողովրդի միջից պատահական, մեղադրող և պաշտպանական կողմերի հարցազրույցների արդյունքում, ամեն մի ատենակալի հաշվով փոխադարձ համաձայնությամբ:
Խնդիրն է, որպեսզի պարզվի, թե արդյոք ատենակալի թեկնածուն իրոք չեզոք է տվյալ գործի սահմաններում, իրոք առողջ դատողության տեր է և ունակ է սկզբունքային որոշումներ կայացնելու:
Այ էս՝ երկար-բարակ ու շատերի համար անիմաստ ներածականից հետո գանք Հայաստան:
Եթե որևէ մեկդ իր ծանոթների մեջ կգտնի 12 մարդու, ովքեր սկզբունքային են, ազնիվ, անհաղորդ՝ իրենց ծանոթ -բարեկամ- սրիկաների հորդորներին, և պատրաստ են օրերով նստելու դատերին, ոչ մեկի հետ չշփվեն ու պատասխանատու որոշումներ կայանցեն, թող գլուխ գովի:
Ես նման 12 ծանոթ չունեմ:
Հետադարձ հայացք #2. Ո՞նց եք ուզում նորմալ երկիր ունենալ, երբ ամեն դատին նման 12 հոգի է պետք, այսինքն՝ ամեն դատարանին տարեկան մի քանի հարյուր հոգի, երկրով մեկ՝ երևի 10000-ավորներ:
Ակադեմիայի դեմի աստիճաններ են քանդել, որ քարերը փոխեն -փող լվան:
100 ակադեմիկ ունենք, 1000-ավոր դոկտորներ ու թեկանծուներ, բա էդքանի մեջ մի հատ նորմալ մարդ չկա՞, որը կանգնի, ասի՝ ես ձեր ՏՄ-ը, ս----ր եղեք էս շենքի մոտից, ոչ մի քարի ձեռ չտաք:
Ո՞նց ենք ուզում երկիր ունենալ, երբ մեր մեջի բոլոր բարեկամ ճիճուներին նստացրել ենք գլխներիս ու վախենում ենք կտրուկ շարժում անելուց, որ վրեքներիցս հանկարծ չթափեն ներքև:
Թարգեք գեղականն ու ինքնախաբեականը: