ԱՄՆ առաջին տիկինը երբեք ամուսնու հետ մի սեղանի շուրջ չի ընթրում, աբյց սիրում է նրա հետ դիտել «Քամուց քշվածները» ֆիլմը: Այս մասին հայտնել է Washington Post-ի լրագրող Մերի Ջորդանը, ով գիրք է գրում Մելանյա Թրամփի մասին: Daily Mail-ը ներկայացրել է լրագրողի պատմածից մի պատառիկ:
Հեղինակը պնդում է, որ մի անգամ Մելանյան ստիպված է եղել ամուսնու պատիվը պաշտպանել ընկերների շրջանում, ովքեր «կատակել են Թրամփի տղամարդկային հնարավորությունների վերաբերյալ, քանի որ նա ունի փոքր ձեռքեր»:
Մելանյան պնդել է, որ Դոնալդն իսկական տղամարդ է:
Մելանյան պատմել է նաև, որ իրենց ամուսնության ամենադժվար պահը կապված է եղել Playboy-ի նախկին մոդել Քերեն Մակդուգալի հետ: Թրամփին այդ ժամանակ մեղադրում էին նախկին մոդելի հետ ինտիմ կապի մեջ: Ճնշումներին Մելանյան չի կարողացել դիմադրել ու հեռացել է տնից՝ որոշ ժամանակ բնակվելով հյուրանոցում:
Լրագրողը նաև պատմել է, որ Դոնալդն ու Մելանյան առանձին ննջասենյակներում են քնում, քանի որ ամուսինը սիրում է մուգ գույնի գորգեր ու պատեր, իսկ ինքը նախընտրում է սպիտակ ու լուսավոր գույները: