
Facebook ընկերությունն արշավ է սկսել՝ տեղեկացնելու ԱՄՆ քաղաքացիներին Միացյալ Նահանգներում նախագահի ընտրության մասին և սոցիալական ցանցում ավելացրել է քաղաքական գովազդն անջատելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը USA Today-ի իր հոդվածում:
Նրա խոսքով՝ արշավը նպատակ ունի օգնել չորս միլիոն մարդկանց գրանցվել քվեարկելու համար:
Facebook-ը ստեղծում է հատուկ տեղեկատվական կենտրոն, որը օգտատերերին ցույց կտա հուսալի տեղեկատվություն ստանալ, ներառյալ՝ ինչպես և որտեղ քվեարկել, ինչպես են ընտրողները գրանցվում և այլն:
«Նրանք, ովքեր արդեն որոշում են կայացրել և ցանկանում են, որ ընտրությունները միայն ավարտվեն, մենք լսում ենք ձեզ, ուստի ներկայացնում ենք քաղաքական գովազդն անջատելու հնարավորությունը»,- շեշտել է Ցուկերբերգը:
Կենտրոնից տեղեկատվությունը կհայտնվի նորությունների հոսքի վերևի հատվածում՝ Facebook-ում և Instagram- ում: