Պարոն Գալստյան, ես բաց նամակով Ձեզ տեղեկացնում եմ, որ վաղը ժամը 12։00 լինելու եմ կենտրոնական բանկում, ես Ձեզ եմ ներկայացնելու տասնյակ հազարավոր քաղաքացիների հուզող հարցեր և շատ կարևոր է, որ Դուք անձամբ մոտենաք և պատասխանեք մեզ հուզող հարցերին։
Վաղը մենք կտեսնենք, թե ինչքանով է ժողովրդի մասին մտածող ղեկավար նշանակվել Կենտրոնական Բանկում, եթե կենտրոնական բանկի նորանշանակ ղեկավարը տղամարդ տղա լինի և ժողովրդի մասին մտածող լինի , վաղը ժամը 12։00 կգա կբ ի մուտքի մոտ և կլսի ինձ, կպատասխանի տասնյակ հազարավոր քաղաքացիների հուզող հարցերին և կկատարի ժողովրդի պահանջը։ Իսկ եթե չգա, չլսի և չմտահոգվի քաղաքացիների խնդիրներով, ուրեմն նախորդի հետևից պիտի գնա, որոշողը ՀՀ քաղաքացին է, չկասկածեք։
Մեծ ակնկալիք ունեմ, որ նորանշանակ ԿԲ ի ղեկավարը չի խուսափի հանդիպումից, մեծամտությամբ չի վերաբերվի հարցին, խոնարհ կլինի , կհարգի և կընդունի ժողովրդի ձայնը։
Հ.Գ. Նամակը նաև անձնական նամակով կուղարկեմ ԿԲ ի էջին, որ չասեն չենք տեսել։