Ուրեմն, դուրս եմ գալիս տնից, դիմակս հագնում եմ, անձնագիրս դնում եմ պայուսակիցս մեջ, ու մեկ էլ՝ ԲԱՄՍ, հարց է առաջանում. լավ, եթե ես դիմակով եմ լինելու, դիմակն էլ ըստ կանոնների կրեմ, ապա ի՞նչ պատրվակով է ինձ ոստիկանը մոտենալու ու անձնագրիս առկայությունը ստուգի։
Իսկ մի մարդ, ով դիմակ չի կրում ու գիտի, որ իրեն տուգանելու են, ինչի՞ պիտի անձնագիր վերցնի, որ էլ ավելի հե՞շտ տուգանվի, թե՞ կմտածի. «Լավ, դե տուգանվել տուգանվել է, գոնե անձնագիրս վերցնեմ, որ տուգանքի չափն ավելի նվազ լինի, ոստիկանության գործն էլ հեշտացնում, մեղք են տղերքը»։ Այսպիսի՞ն է տրամաբանությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nina.margaryan.7/posts/4132213063485459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



