Երեկ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները մղեցին պարետատան «հանճարեղ» որոշումը 2-րդ պլան: Խոսքս քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթղթի պարտադիր առկայության և փաստաթղթի բացակայության պարագայում կիրառվող տուգանքի մասին է: Միանգամից մի քանի կետ եմ ուզում նշել.
- Ձեր «ընտրյալն» իր խոսքում թվարկում է «անձը հաստատող փաստաթղթերի» ցանկ, որում ներառում է նաև վարորդական իրավունքը, որը, ըստ ՀՀ կառավարության 1999 թվականի N 767 որոշման, չի հանդիսանում անձը հաստատող փաստաթուղթ: Ձեր «ընտրյալը» այդ մասին նույնիսկ չգիտի, սակայն պարտավոր է իմանալ...
- Հիշեցնեմ, որ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը չի կարող որևէ կերպ կանխել կորոնավիրուսի տարածումը, ավելին` արձանագրություն կազմելիս փաստաթղթի ձեռքից ձեռք փոխանցումը կարող է հանդիսանալ վարակի փոխանցման/տարածման ուղի (ոչ ոք չի ախտահանելու անձնագիրը, որովհետև այն կփչանա), սակայն դա հավանաբար հաշվի չի առնվել «հանճարեղ» որոշումը կայացնելիս...
Ոստիկանությանը մեղադրել պետք չէ, նրանք հրաման են կատարում և ճիշտ են անում:
Իսկ վերջում ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ձեզ կրկին խաբել է գործող իշխանությունը, դուք տուգանքի մատերիալ եք...
Կհիշե՞ք, թե ոնց էիք ծափահարում և ոգևորվում, երբ ձեր «ընտյալը» բղավում էր, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»... Հիշու՞մ եք... Կայֆ ա, չէ՞...
Հ.Գ. Երկու նկատառում.
1. Սա իր մոտ «պարտադիր» ունենալու փաստաթղթերի ցանկի սկիզբն է...
2. Որոշումը իրավաչափ չէ, քանի որ չի եղել կառավարության նիստ։
#հրաժարական_տուր
#փրկիր_կյանքեր