Միացյալ Նահանգների բնակիչ Մայքլ Ֆլորին, որը հիվանդ է եղել կորոնավիրուսով, բուժհաստատությունում բուժման համար ներկայացվել է 1,1 միլիոն դոլարի հաշիվ, հայտնում է The Time-ը:

Նշվում է, որ 70-ամյա հիվանդը 62 օր գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ինչպես նաև մի քանի շաբաթ գտնվել է արհեստական կոմայի մեջ: Նրա պալատն արժեցել է օրական մոտ 9 700 դոլար:

Այսպիսով, նա պետք է վճարի մոտ 1,1 միլիոն դոլար իր բուժման համար, միևնույն ժամանակ, հաշիվը կարող է մեծանալ, քանի որ այն չի ներառում բժշկական օգնության, դիալիզի և բժշկական ծառայությունների վճարները:

Հաշվետվությունը բաղկացած է 181 էջից:

Ըստ Ֆլորի՝ գումարի մեծ մասը պետք է վճարի ապահովագրական ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել