Emedia.am-ը գրում է.
Լրագրող Նարե Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցում խումբ է ստեղծել և պահանջում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը:
Կոչ եմ անում հատկապես լրագրողական հասարակությանը. Համախմբվել և պահանջել. որպեսզի Հենրիկ Նավասարդյանին ազատեն զբաղեցրած պաշտոնից:
Մարդն, ով չարաշահում է զբաղեցրած դիրքը, խախտում լրագրողի ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ նրան հայհոյելով ու անպատվելով ամենաանհարիր ու անվայել կերպով, իրավունք չունի երկիրը ղեկավարող «անձանց» շարքերում մնալու:
Որպես լրագրողական սոլիդարություն ես պաշտպանոմ եմ մեր գործընկերոջ պատիվը և պահանջում պաշտոնյայից հրապարակայնորեն ներողություն խնդրել լրագրողից և լուռ ու հնազանդ հեռանալ զբաղեցրած դիրքից:
Սա կարող է սպառնալ յուրաքանչյուրիս: Համախմբվում ենք և գործի անցնում. 23.07.2013 ժամը 12:00-ին քաղաքապետարանի դիմաց բացի տրանսպորտի ակցիան շարունակելուց պահանջում ենք նաև Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը և նրան պաշտոից հեռացնելը.
Նավասարդյանի անինքնազուսպ պահվածքը ես համարում եմ «պետական պաշտոնի բռնաբարություն»...
Քիմմաքրում ենք մեր երկիր կառավարման օղակները...
Հիշեցնենք, որ Հենրիկ Նավասարդյանը երեկ հայհոյել էր Ilur.am կայքի լրագրողին: