Ադոլֆ Հիտլերի բարեկամներից վերցված ԴՆԹ անալիզների արդյունքում պարզվել է, որ Հիտլերն ազգությամբ հրեա էր, ավելին՝ ԴՆԹ անալիզներն ապացուցում են, որ նա ոչ միայն հրեա էր, այլև ծագումով Աֆրիկա մայրցամաքից (արյան խումբ, տեսակ, բաղադրություն):
Նացիստական Գերմանիայի առաջնորդի 39 ազգականներից վերցված թքի նմուշը գիտականորեն ապացուցում է, որ իրեն արիական ռասային դասող մարդասպանը, փաստացի, տարիներ շարունակ բնաջնջել է իր ազգակիցներին:
«The daily mail» բրիտանական միջազգային պարբերականը նշում է, որ նախկինում պատմաբանների կողմից նման վարկած առաջ քաշվել է, մասնավորապես` կար վարկած, որ Հիտլերի հայրն անօրինական ծնունդ է, ով ծնվել է Մարիա Շիկլգրուբերի (հայրական տատին) և 19-ամյա Ֆրանկենբերգեր ազգանունով ոմն հրեա երիտասարդի կապի արդյունքում:
Հ.Գ. Պատմական ապացույցները հաճախ ապշեցնում են իրենց վարկածներով, փաստերով և ապացույցներով:



