168.am-ը գրում է.
«Տնտեսական զարգացումը, հատկապես՝ ժամանակակից պայմաններում, տարբերակ չունի՝ գնում է առավել թանկացման»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով մի շարք ապրանքների թանկացմանը: Վերջինս նշեց, որ գների բաձացումն, ըստ էության, չի կարող այլ լինել: Բայց, ըստ նրա, «իրենց հարգող երկները» տվյալ դեպքերում մտածում են, որ թանկացումները ուղեկցվեն նաև քաղաքացիների եկամուտների բարձրացմամբ, որպեսզի դրանք մարդու շահերի վրա մեծ անդրադարձ չունենան: Ըստ Վ. Բոստանջյանի՝ ՀՀ-ում թանկացումները պայմանավորված են նաև սուբյեկտիվ պատճառներով. «Ոլորտում, եթե մեկը ստանում է իրավունք, հնարավորություն գործ ծավալել, անպայմանորեն պետք է գերշահույթներ հետապնդի: Սա հոգեբանանություն է դարձել մեզ մոտ: Մարդիկ չեն պատկերացնում, որ գերշահույթները պետք է նվազեն: Այս միտումը պահպանելու ցանկությամբ են պայմանավորված թանկացումները»: Իր հերթին տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ շեշտեց, որ իշխանությունները այս թանկացմամբ ցույց տվեցին, որ իրենց «ձևաչափից» դուրս չեն գալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ